Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հայաստանի հալը, քո ՈՒրուգվայ գնալը

Հայաստանի հալը, քո ՈՒրուգվայ գնալը
03.03.2025 | 15:27

Հայաստանն անվտանգային մեծ մարտահրավերներ ունի, երկրի ներսում էլ չլուծված մեծ խնդիրներ կան, իսկ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատրյանը կամ Խաչատուրյանը օվիկանոսը կտրել, հասել է ՈՒրուգվայի Արևելյան Հանարապետություն։ Նա այցելել է ՈՒրուգվայի տեխնոլոգիական լաբորատորիա, շրջել թվային տեխնոլոգիաներով կրթական նորարարության կենտրոնում, ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին: Այդ կենտրոնի հետ համագործակցությամբ 2026 թվականին ՈՒրուգվայում կբացվի «Թումո» կենտրոն:

Անդարդ, պարապ ճանապարհորդ՝ պետական բյուջեի մեծ փողերի հաշվին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 11041

Մեկնաբանություններ